«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
ОБЩЕСТВОAraratnews.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) մեղադրանք է առաջադրվել 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ պահելու համար և 235-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու, տեղափոխելու համար:
Այս մասին araratnews.am-ին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը. «Այժմ նա գտնվում է Վաղարշապատի ձերբակալվածների պահման վայրում, բայց խոսակցություն կա, որ այսօր պետք է դատական սանկցիայի հարց լուծվի: Դեռ կալանավորման որոշում չկա, այդ նպատակով պետք է դատարան բերեն, այս պահին դատական նիստի մասին որևէ որոշում չկա, դա արդեն քննչական խումբը պետք է որոշի»:
Փաստաբանը նաև նշեց, որ քիչ առաջ է եղել Արայիկ Խանդոյանի մոտ, նա իրեն նորմալ է զգում:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Axios: Трамп дал Ирану несколько дней
4
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
5
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты



