Ռուսաստանցիներն ամենասուր խնդիրները համարել են գների աճն ու աղքատությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցիների համար առավել սուր խնդիրը մնում Է գների աճը եւ ինֆլյացիան (70 տոկոս), երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցնում են աղքատությունը եւ ցածր աշխատավարձը (66 տոկոս), ինչպես նաեւ գործազրկությունը (41 տոկոս), ինչը 10 տոկոսային կետով ավելի Է, քան երկու տարի առաջ Էր (համապատասխանաբար 56 եւ 31 տոկոս): Այս մասին հայտնել Է «Ռոմիր» հետազոտական հոլդինգը:
Հարցման մասնակիցների ավելի քան մեկ երրորդը (36 տոկոսը) անհանգստացած Է կոռուպցիայից, այդ ցուցանիշը 2014 թվականի համանման հարցման արդյունքների (30 տոկոս) համեմատությամբ աճել Է 6 տոկոսային կետով:
Բնակկոմունալ տնտեսության խնդիրների սրությունն անցած երկու տարիների ընթացքում թուլացել Է. այժմ դրանցով մտահոգված Է հարցվածների ավելի քան քառորդ մասը (26 տոկոսը): Հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասը (23 տոկոսը) սուր խնդիրների շարքին Է դասել հանցավորության աճը: Բացի այդ, հարցվածները գանգատվել են աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարումների հետ կապված ուշացումներից (14 տոկոսը), միջազգային, տարածաշրջանային խնդիրներից եւ երկրում միջէթնիկական խնդիրներից (8-ական տոկոս):
Ռուսաստանցիների համար ակտուալությունը կորցրել Է միգրանտների խնդիրը. այդ մասին նշում Է մասնակիցների 7 տոկոսը` 2014 թվականի 11 տոկոսի եւ 2013 թվականի 19 տոկոսի դիմաց:
Հարցումն անցկացվել Է համերկրային բոլոր օկրուգների քաղաքներում ու գյուղական վայրում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



