«Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները խմբային թռիչքներ են կատարում ՄիԳ-29 կործանիչներով
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի «Էրեբունի» ռուսական ռազմական ավիաբազայում ՄիԳ-29 չորրորդ սերնդի արդի կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել զույգերով եւ օղակներով խմբային թռիչքների կատարմանը «Էքստրեմալ» շոգ կլիմայական պայմաններում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օդաչուները յուրացնում են զույգով եւ մարտական օղակի կազմով անձնակազմերի խմբով թռչելու հմտությունն առավելագույն փոքր եւ առավելագույն մեծ բարձրություններում: Կործանիչ օդաչուները օդանավավարման զանազան ֆիգուրներ են կատարում ՄիԳ-29 ինքնաթիռներով օդային մարտ վարելիս:
Նաեւ կործանիչների անձնակազմերն «Էրեբունի» օդանավակայանում յուրացնում են թռիչքների ղեկավարման խմբի հետ փոխգործակցությունը զույգով վերթիռ, վայրԷջքամուտ եւ երկրորդ շրջան մեկնում կատարելիս:
Խմբային վարժական թռիչքներին թույլատրված են 1-ին եւ 2-րդ կարգի օդաչուները՝ շուրջ 500 ժամ ընդհանուր թռիչքաժամով, ինչպես նաեւ 3-րդ կարգի երիտասարդ օդաչուները՝ ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներով՝ հրահանգիչների հետ միասին:



