Չինաստանի հարավում ավելի քան 300 հազար մարդ Է տարահանվել «Նիդա» թայֆունի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՉԺՀ-ի իշխանություններն ավելի քան 300 հազար մարդ են տարահանել Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) «Նիդա» թայֆունի պատճառով: Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Չժուհայ քաղաքում ջրով Է ծածկվեÕ ¬ «Ձկնորսուհի» քանդակը, որը վերջինիս խորհրդանիշն Է: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տվյալներ չկան:
Ներկայում վերսկսվել Է ավիացիոն հաղորդակցությունը Գուանդունի նահանգի մի քանի քաղաքների՝ Գուանչժոուի, Չժուհայի եւ Շենչժենի հետ, որոնք ենթարկվել են տարերքի հարվածին:
«Նիդա» թայֆունը Շենչժենում ցամաք Է դուրս եկել օգոստոսի 2-ին տեղական ժամանակով ժամը 03:35-ին (Երեւանի ժամանակով 23:35-ին): Դրա Էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցել Է ժամում 151 կիլոմետրը: Տարերքի հարվածը վնասներ Է հասցրել նաեւ Հոնկոնգին, որտեղ դադարեցվել են սակարկությունները բորսայում: Գուանդունում հայտարարվել Է հեղեղման վտանգի բարձրագույն մակարդակ, փակ են դպրոցները եւ արդյունաբերական ձեռնարկությունները:
Մասնագետներն զգուշանում են, որ «Նիդան» կարող Է լինել տարածաշրջանում ամենաուժգին թայֆունը 1983 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



