ԱՄՆ-ում արտոնել են նոր ատոմային ռումբի ստեղծումը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունն արտոնել Է B61-12 ատոմային ռումբի արդիականացված տարբերակի արտադրության ինժեներական փուլին անցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մարտագլխիկի առաջին արդիականացված տարբերակը պլանավորում են թողարկել 2020 թվականին: Դրանից անմիջապես հետո կսկսվի զանգվածային թողարկումը, ասված Է վարչության հայտարարության մեջ:
B61-12 մարտագլխիկը կպատրաստվի նոր բաղադրիչներից, ինչը թույլ կտա 20 տարով ավելացնել դրա աշխատանքի ժամկետը:
«Այսօր B61 շարքի ռումբերում օգտագործվում են ԱՄՆ-ի բանակում ամենահին բաղադրիչները»,- հայտարարել Է վարչության ղեկավար Ֆրենկ Կլոցը:
B61 շարքի ռումբն ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական ջերմամիջուկային զենքն Է:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



