Թուրքիայում 311 զինծառայող որոնման մեջ է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված 311 զինծառայողներ շարունակում են մնալ որոնման մեջ:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայիպաշտպանության նախարար Ֆիքրի Իշըղը:
Նրա խոսքով` որոնման մեջ գտնվողներից 9-ը գեներալներ են:
Թուրքիայի զինված ուժերը (TSK) ավելի վաղ տեղեկացրել են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական (1676 սերժանտ, 1214 կուրսանտ): Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` այդ թիվը կազմում է Թուրքիայի բանակի անձնակազմի 1,5 տոկոսը:
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից գործի են դրվել 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենա (34 տանկ), 3 նավ (ինչը կազմում է Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի 1 տոկոսը):
TSK-ի հայտարարության մեջ նշվել էր, որ ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպիչները ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդներն են, որոնք հայտարարության մեջ բնութագրվում են արպես «անօրինական խմբավորումներ»:
Rueters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:
Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103 գեներալ:
Էրդողանը նաեւ հրամայել է փակել հազարից ավելի մասնավոր դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդների հետ, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Հեղաշրջման փորձի հետ կապված գյուլենականների հետ կապերի կասկածանքով Թուրքիայում 50 հազարից ավելի մարդ հեռացվել է աշխատանքից:



