Քերին Ռուսաստանին եւ Ասադին հորդորել Է Սիրիայում հրաժարվել հարձակումներից
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը չպետք Է Սիրիայում հարձակողական գործողություններ իրականացնի եւ պարտավոր Է ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա Էլ հրաժարվի նման գործողություններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, օգոստոսի 1-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին :
«Չափազանց կարեւոր Է, որ Ռուսաստանն իրեն եւ Ասադի վարչակարգին հետ պահի հարձակողական գործողություններից, իսկ մեր պարտականությունն Է՝ ընդդիմությունից հասնել նման գործողություններից հրաժարման»,- ասել Է Քերին:
Պետքարտուղարը նշել Է, որ Մոսկվայի եւ Դամասկոսի գործողություններն անհանգստություն են հարուցում: «Սրանք կարեւոր օրեր են՝ որոշելու համար, թե Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը կհետեւեն արդյոք ՄԱԿ-ի (Անվտանգության խորհրդի բանաձեւին)»,- նրա խոսքից մեջբերում Է անում ՌԻԱ Նովոստին:
Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, Քերին նաեւ մատնանշել Է զինադադարի պահպանման եւ Ժնեւում սիրիական ընդդիմության հետ բանակցությունների վերսկսման համար պայմանների ստեղծման կարեւորությունը:



