Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վիեննա-Պետերբուրգ «ճամփաբաժան». գործում է երկու բանակցային օրակարգ.«Հայոց աշխարհ»

ПОЛИТИКА

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Նախընտրական 2016 թվականի առաջին ամիսներին երկրի ներքաղաքական կյանքում կատարվող վերադասավորումները մի պահ մեր ուշադրությունը շեղել էին տարածաշրջանում տեղի ունեցող խորքային փոփոխություններից, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի արտաքին, հետագայում էլ՝ ներքին կացության վրա։

Արտաքին սպառնալիքների ու ներքաղաքական տեղաշարժերի միջեւ բալանսի ձեւավորման հարցում 2016-ի առաջին ամիսներին առաջ եկած որոշակի խզումը նոր անակնկալների առջեւ էր կանգնեցնելու երկրի քաղաքական ղեկավարությանը։ Դա էր պատճառը, որ 2016 թվականի առաջին ամիսներին արձանագրված ներքաղաքական գործընթացները՝ իշխանությանն աջակցող քաղաքական ճամբարի ընդարձակումը ՀՅԴ-ին նրա մեջ ներգրավելու միջոցով, Ընտրական օրենսգրքի բուռն ու երկարատեւ քննարկումն ու ընդունումը՝ բավական լայն քաղաքական կոնսենսուսի պայմաններում եւ բազմաթիվ այլ դրական նախաձեռնությունները, չէին կարող փոխել հետագա իրադարձությունների գահավիժող ընթացքը։

2016 թվականի ապրիլի 1-4-ը Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիան տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխության գործընթացից օգտվելու փորձ էր, ինչի հետեւանքով ռազմական առումով որեւէ լուրջ ձեռքբերում չարձանագրած հակառակորդը այնուամենայնիվ կարողացավ տեղից շարժել բանակցային գործընթացը, ակտիվացնել միջնորդ երկրների ջանքերը եւ դիվանագիտական բանակցությունների սեղանի վրա ձեռք բերել մարտավարական այլ առավելություններ։

Կարճատեւ պատերազմը բացահայտեց նաեւ հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման ասպարեզում տեղ գտած թերություններն ու բացերը եւ հրամայական անհրաժեշտություն դարձրեց դրանց շուտափույթ հաղթահարման խնդիրը։ Սակայն պատերազմը ցույց տվեց նաեւ, որ մեր բանակն այդ բոլոր թերությունների պայմաններում անգամ ի վիճակի է հակահարված տալ հակառակորդին ու խափանել նրա պլանները։ 

Ադրբեջանը ստիպված էր առաջինը դիմել զինադադարի վերականգնմանն ուղղված քայլերին եւ Ռուսաստանի միջնորդությամբ հասնել խաղաղության վերահաստատման։ Ստեղծվեց մի կացություն, երբ հայկական կողմն այլ տարբերակ չուներ, քան բանակցային գործընթացի վերսկսումը 1994-ին ձեռք բերված զինադադարի համաձայնագրի դրույթներով պայմանավորելու անհրաժեշտությունը։ Իսկ դա նշանակում էր, որ խաղաղության պահպանման խնդիրը ժամանակավորապես գերակայություն էր ձեռք բերում հակամարտության կարգավորման առաջադրանքի հանդեպ։

Հենց այս իրողությունն էլ հիմք դարձավ 2016թ. մայիսին Վիեննայում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արգործնախարարի եւ Եվրամիության պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած բանակցությունների համար։ Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ խաղաղության վերահաստատման եւ շփման գծում միջազգային վերահսկողության մեխանիզմների ձեւավորման մասին։

Շահագրգռված լինելով դրանց խափանման գործում՝ Ադրբեջանի ղեկավարությունը հաջորդ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ արեց Վիեննայում ձեւավորված միջնորդության հավասարակշռված ձեւաչափը Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանաձեւի վերածելու համար։

Վիեննային հաջորդած սանկտպետերբուրգյան հանդիպումը ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելության ակտիվացմանը չեն հակադրվում նաեւ նրա արեւմտյան գործընկերները՝ պայմանով, որ այն ընթանա Արեւմուտքի խիստ վերահսկողության եւ նրա կողմից գծված սցենարի իրականացման շրջագծում։

Վիեննա-Սանկտ Պետերբուրգ «ճամփաբաժանին» սկսեց նշմարվել միանգամից երկու բանակցային օրակարգ։ Մեկը շարունակում էր մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախանշած անվտանգության ապահովման եւ փոխվստահության վերականգնման հրատապ միջոցառումների շրջագծում, իսկ մյուսը՝ թաքնվելով դրանց տակ, առաջ քաշեց հայկական զորքերը ազատագրված 5 շրջաններից դուրս բերելու խնդիրը՝ այն անմիջականորեն չպայմանավորելով ԼՂՀ միջազգային-իրավական կարգավիճակի հստակեցման առաջադրանքի հետ։ 

Սա վկայում էր, որ հայկական կողմի վրա առկա է ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ճնշում, ինչը նպատակ ունի Ղարաբաղյան բանակցային գործընթացի հանգուցալուծումը ծառայեցնել երրորդ երկրների ընթացիկ խնդիրների լուծմանը։ Նման պայմաններում բնական էր, որ Հայաստանի ու մանավանդ ԼՂՀ-ի հասարակայնությունը սկսեց սուր անհանգստություն զգալ գաղտնի ընթացող բանակցությունների արդյունքում իրեն սպասող վտանգավոր զարգացումների հանդեպ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян