ԵՄ-ի մոտ 600.000 քաղաքացիներ կարող են զրկվել Մեծ Բրիտանիայում բնակության իրավունքից Brexit-ի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ի մոտ 600.000 քաղաքացիներ կարող են չստանալ բնակության իրավունք Մեծ Բրիտանիայի տարածքում Brexit-ից հետո և ստիպված կլինեն լքել երկիրը: Այս մասին վկայում են Social Market Foundation հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները:
Հետազոտությունում ուսումնասիրվում է իրավիճակը, որի դեպքում Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որը նախատեսում է ԵՄ-ի անդամակցության դադարեցման մեխանիզմը, կսկսի գործել Մեծ Բրիտանիայում 2017-ին, իսկ հենց գործընթացը տեղի կունենա 2 տարվա ընթացքում: Այդ ժամանակ 2019-ին ԵՄ-ի 3.6 մլն բնակիչների 80%-ը կհամապատասխանի բրիտանական օրենսդրության պահանջներին, որը նախատեսում է բնակվելու իրավունքի տրամադրում 5 տարի երկրում մնալուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դա կնշանակի, որ 590.000 եվրոպացիների մնալը Մեծ Բրիտանիայում կարող է սպառնալիքի տակ հայտնվել»,- ասվում է զեկույցում:
Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմում մնալու վերաբերյալ անցկացված հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 51.9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն, 48.1%-ը` դեմ:



