«Mercedes»-ը կողաշրջվել է Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ին
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 1-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացել, որ Կաթնաղբյուր-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 62-րդ կմ-ին «Mercedes GL500» մակնիշի 30 PP 130 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976թ. ծնված Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և շրջվել:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով ուղևորներ՝ 1985 թ. ծնված Ն. Հ.-ն, 1961թ. ծնված Գ. Թ.-ն, 1979թ. ծնված Յ. Մ.-ն տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



