10 կարևոր բան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր ապագա հարսնացու
ЛАЙФՀարսանիքը յուրաքանչյուր աղջկա կայնքում պատասխանատու և հիշարժան օր է։ Այդ իսկ պատճառով նա դրան պետք է ինչպես հարկն է պատրաստվի։ Դրա համար Takprosto.cc կայքը առանձնացրել է այն 10 հիմնական գործառույթները, որոնք պետք է անի յուրաքանչյուր աղջիկ` հարսանիքից առաջ և դրա ընթացքում։ Գնացինք.
1. Գնի հարմարավետ ներքնազգեստ
Այդ օրը նա պետք է ամենագեղեցիկը լինեի ու չշեղվեի մանրուքների՝ առավել ևս անհարմար ներքնազգեստի պատճառով: Բացի դրանից առանց կարերի ներքնազգետը աչքի չի զարնի լուսանկարների վրա:
2. Ատամների սպիտակեցում
Չարժե գումար ծախսել թանկարժեք ատամնաբուժական բուժակարգերի վրա․ օգտվեք ավանդական միջոցներից:
3. Սպա սրահ
Հարսանիքից մոտավորապես մեկ շաբաթ առաջ ժամանակ պետք է գտնի մարմնի խնամքի ու մերսման համար, որպեսզի հնարավորինս լիցքաթափվեծ և կարգի բերված լինի:
4. Ձեռքի տակ մեկ շիշ ջուր ունենա
Ջուրն անփոխարինելի է հարսանեկան արարողությունների՝ մանավանդ անհավանական հոգնեցուցիչ ֆոտոսեսիաների ժամանակ:
5. Խնդրի, որպեսզի նրա համար ուտելիք պահեն
Բանն այն է, որ անվերջանալի շնորհավորանքների ու այլ զվարճանքների ընթացքում հարսն ու փեսան, ամենայն հավանականությամբ, կկարողանաք ուտել միայն արարողության ավարտից հետո, սենյակում:
6. Եվ տորթ
Այո, թող պահեն մի կտոր հարսանեկան տորթ, քանի որ արարողության ժամանակ հաստատ ժամանակ չի լինի համտեսել այն ինչպես հարկն է:
7. Օգնական
Հարսանեկան զգեստով զուգարան գնալը բավականին բարդ գործ է, դրա համար էլ նախապես հարսնացուն պետք է ընտրի մեկին, ով այդ հարցում կօգնի նրան:
8. Շրթներկը` ձեռքիդ տակ
Որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի, լավագույն տարբերակը փեսացուի պիջակի գրպանում պահելն է:
9. Մեղրամիսը
Հարսանեկան խենթություններից հետո ամուսինները միասին հանգստանալու և միայն իրար հետ ժամանակ անցկացնելու կարիք են ունենում: Հարսանեկան արարողություններից ոչ պակաս կարևոր է նաև մեղրամիսը։ Ճիշտ կազմակեպեք այն։
10. Ընդմիջումներ
Հարսանիքը մի քանի ժամ է տևում, ու դրանք շատ արագ են անցնում: Պետք է գտնել պահեր, որպեսզի կանգնեցնել ժամանակը, նայել շուրջն ու մտովի անմահացնել այդ հիշարժան իրադարձությունը:



