Տարեց ակտիվիստին ապտակած ոստիկանի հանդեպ քրեական գործ հարուցելու համար պարտադիր չէ քաղաքացու բողոքը. իրավաբան Տիգրան Սարգսյան
ИНТЕРВЬЮ
Մեկնաբանելով օգոստոսի 21-ին ոստիկանի կողմից «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության տարեց ակտիվիստին ապտակելու փաստը՝ իրավաբան Տիգրան Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ: Ըստ նրա՝ գործի հարուցման համար պարտադիր չէ քաղաքացու բողոքը, որովհետև քրեական գործ հարուցելու առիթների մեջ նշված է լրատվամիջոցների հրապարակումները:
«Լրատվամիջոցների տեսանյութերում երևում է, որ ոստիկանի գործողություններում կան Քրեական օրենսգրքի 258-րդ և 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: 258-րդ հոդվածը խուլիգանությունն է: Այս դեպքում ոստիկանը կոպտորեն խախտել է հասարակական կարգը և առհամարական վերաբերմունք է դրսևորել հասարակության հանդեպ: Սա խուլիգանության հանցակազմ է, որը զուգորդվել է բացահայտ ցինիզմով: Իսկ 309-րդ հոդվածը ենթադրում է, որ սա պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է: Ոստիկանն անցել իր պաշտոնական լիազորությունների սահմանը: Դրանով նա հեղինակազրում է պետական կառույցները»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Լևոն Փանոսյան




















































