Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է. Սերժ Սարգսյան

ПОЛИТИКА

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ին Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելո ւյթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

ՀՀ Նախագահի հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է. «

Վեհափառ Տեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն իրենց հետևողական և համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման ի րավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր:
Ունեցանք երկու զոհ և բազմաթիվ վիրավորներ: Իմ ցավակցությունն եմ հայտնում ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մեր հիացմունքն ու հարգանքն ենք փոխանցում նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին` իրական նվիրյալի, ով անվարան անցավ Արցախյան գոյամարտից մինչև ապրիլյան պատերազմ, բայց ընկավ հայրենակցի գնդակից հայրենիքի հանդեպ պարտքն անմնացորդ կատարելու պահին: Փա՛ռք քեզ, հպարտ գնդապետ:
Ինչպես նշեցի, այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինները ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այդ առումով առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար: 
Շնորհակալ եմ Հիպոկրատին երդում տվածներին՝ մեր բ ժիշկներին ու բուժաշխատողներին, նրանց` հիացմունքի արժանի կեցվածքի համար, գլուխ եմ խոնարհում նրանց պրոֆեսիոնալիզմի, նրանց ոգու արիության առաջ:
Շնորհակալություն եմ հայտնում այս օրերին ողջախոհության խորհրդանիշ դարձած մեր գեներալին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին:
Հարգելի՛ գործընկերներ,
Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է։ Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արրքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Հայաստանի Հանրապետությունում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:
Անցած երկու շաբաթը և այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը: Աշխարհի որևէ երկիր նման բան իրեն թույլ տալու իրավունքը չունի: Առավել ևս դրա իրավունքը չուներ Հայատանը:
Այսուհետ ևս մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ պատանդ առնի մեր երկիրը:
Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը:
Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:
Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից:
Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես իրենց դրսևորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ և, հասկանալով այս ամենը, առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդունելի լինելու մասին: Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը և սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը: Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության և պատմության համար մատնացույց անելով հասուններին և տարանջատելով կարճատեսներին ու ատեհապաշտներին:
Ես շնորհակալ եմ մեր մշակույթի երևելիներին, մեր հասարակական գործիչներին, մեր իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը: Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մ ակերես հանեն: Զզվելի է: 
Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում:
Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե: Եվ այդ ճշմարտությունը արժեքային դաշտում է, մեր աշխարհընկալման, մեր տեսակի, մեր ժառանգության մեջ է: Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգ ան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որևէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների և մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հ եռու: 
Հարգելի՛ բարեկամներ,
Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա:
Հիմա հնչող քննադատության մասին: Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է: Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: 
Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանւթյուն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:
Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է:
Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղար աբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոÕ ¶, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ամփոփելով շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար: Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»