Օրական մեկ ժամվա ֆիզիկական ակտիվությունը հավասար է ութժամյա նստակյաց վիճակին
ЛАЙФՍրտի հիվանդությունները, ինչպես նաև քաղցկեղը, պասիվ ապրելակերպ վարելու երկու ամենահավանական հետևանքերն են:
Ըստ մի ուսումնասիրության՝ օրական մեկ ժամ թեթև ֆիզիկական ակտիվություն ունենալը կարող է պայքարել ամբողջ օրը գրասենյակում կամ հեռուստացույցի առջև նստելու մահացու հետևանքների դեմ:
Գիտնականները, ուսումնասիրելով մեկ միլիոն մարդու, պարզել են, որ օրական ավելի քան ութ ժամ առանց որևէ ֆիզիկական ակտիվության նստելը կարող է զգալիորեն ավելացնել վաղ մահանալու ռիսկը: Սրտի հիվանդություններն ու քաղցկեղը ոչ ակտիվ ապրելակերպի ամենահավանական հետևանքներն էին:
Այնուամենայնիվ 8 ժամյա նստած աշխատելուն կարողացավ հաղթել մեկժամյա զբոսանքը կամ հեծանվավարությունը:
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ուլֆ Իքլանդն ասում է, որ կարիք չկա սպորտով զբաղվելու: Ուղղակի պետք է մոտ մեկ ժամ քայլել աշխատանքից առաջ, ընդմիջման ժամանակ, կամ էլ երեկոյան՝ ընթրիքից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



