Թբիլիսին «վրդովված ու վշտացած» է երեւանյան իրադարձություններով
МЕЖДУНАРОДНОЕՄենք վրդովված ու վշտացած ենք Երեւանյան իրադարձություններով ու ողջունում ենք իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Այս մասին Վրաաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է «Վրաստան օնլայնը»:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ վարչապետը նշել է, որ Վրաստանի իշխանությունները ողջունում են Հայաստանի կառավարության ցանկացաած քայլ, որն ուղղված է իրավիճակի ամբողջական դեէսկալացիային:
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների ու առեւտրատնտեսական գործընկերության զարգացման հարցերը: Բացի դրանից նշել են Հայաստանից այցելուների հոսքի աճի դինամիկան ու շահագրգռվածություն հայտնել տրանսպորտային ոլորտում համագործակցության հետագա խորացման հարցով»- ասվում է կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակելու հարցը, մասնավորապես կողմերը ողջունել են էլեկտրամատակարարման նոր բարձրավոլտ գծի շինարարությունը:



