Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն
ОБЩЕСТВОՀայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը 2016-ի առաջին կիսամյակում գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հունվար-հունիսին պետբյուջե է մուտք արել 24 միլիարդ 560 միլիոն 816.9 հազար դրամ:Տվյալներն ամփոփված են ՀՀ Հարկային ծառայ ության հրապարակած փաստաթղթում: Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» հայ-կանադական ընկերությունն է` 11 միլիարդ 829 միլիոն 092 հազար դրամ հարկային վճարումով: Երրորդ տեղում «Հայաստանի Էլեկտրական ցաներ»-ն է, որը վճարել է 9 միլիարդ 222 միլիոն 774.8 հազար դրամ:
Շարքը շարունակում են «Թեղուտ», «Ալեքս Գրիգ», «Արմենիա Միջազգային օդանավակայաններ», «Արմենիա Տելեֆոն կոմպանի», «Ֆլեշ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քրփորեյշն», «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունները:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2016-ի հունվար-հունիսին, ընդհանուր առմամբ, պետբյուջե են վճարել 346 միլիարդ 705 միլիոն 632.5 հազար դրամ հարկ:



