Սիրիայում ռուսական ուղղաթիռ են խփել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Իդլիբի նահանգում օգոստոսի 1-ին ռուսական Մի-8 ուղղաթիռ Է խփվել գետնից գնդակոծման հետեւանքով: Այս մասին հաղորդել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծաառյությունում:
«Օգոստոսի մեկին Իդլիբի նահանգում գետնից գնդակոծման հետեւանքով խփվել Է Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն հասցնելուց հետո Հմեյմիմ ավիաբազա վերադարձող Մի-8 ռոուսական ռազմափոխադրական ուղղաթիռը: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամները եւ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի տվյալներով՝ անձնակմազմի երեք անդամները եւ Հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի երկու սպաները զոհվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



