Երեւանում հուղարկավորեցին սպանված ոստիկանին
ОБЩЕСТВОԵրեւանում այսօր՝ օգոսոտի 1-ին, հուղարկավորեցին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի մերձակայքում դիպուկահարի արձակած կրակոցից մահացած 30-ամյա Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունը:
Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ:
Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, իսկ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել է այդ տեղեկությունը։
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երեւանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Ուներ երեք երեխա։



