Խորհուրդներ ձեր տունն ավելի մաքուր պահելու համար
ЛАЙФ-
Բազմոցի վրա դեզոդորանտ փչեք, ապա սոդա ավելացրեք և փոշեկուլով մաքրեք:

-
Ավելորդ գումար չծախսելու համար հին բրդյա գուլապներով լվացեք հատակը:

-
Ձեր մատանիները պահեք ջրածնի պերօքսիդի մեջ՝ դրանց փայլ հաողրդելու համար:

-
Ազատվեք ծորակի վրայի ջրի հետքերից՝ գրեյպֆրուտի և աղի խառնուրդով մաքրելով:
-
Կիտրոնը նույնպես կօգնի մաքրել և փայլեցնել ծորակը:

-
Կիտրոնը, դրա հյութը և քացախը լցրեք տարրայի մեջ և 5 րոպե պահեք միկրոալիքային վառարանի մեջ: Դրանից հետո դուք ավելի հեշտությամբ կարող եք մաքրել ձեր վառարանի ներսի հատվածը:

-
Մաքրեք գազօջախի մետաղական ճաղերը՝ դրանք մեկ գիշեր ամոնիակով լի տոպրակի մեջ պահելով:

-
Քացախով լի պոլիէթիլենային տոպրակով մեկ գիշեր ծածկած պահեք ցնցուղը և առավոտյան դրա վրա այլևս նստվածքներ չեն լինի:

-
¾ բաժակ ձիթապտղի յուղի և ¼ բաժակ քացախի միջոցով ազատվեք փայտե կահույքի վրայի քերծվածքներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



