ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակները
СПОРТՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` օգոստոսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857):Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է (2792): Ցանկում են նաև Վլադիմիր Հակոբյանը (2675), Գաբրիել Սարգսյանը (2670) և Սերգեյ Մովսիսյանը (2666):
100 լավագույն կին շախմատիստների ցուցակում առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 37-րդն է (2444), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 40-րդը (2439):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



