Շվեդիայի արտգործնախարարը ԵՄ-ին հորդորել է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների առնչությամբ: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պար բերականը, Վալստրյոմը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է արձագանքեն Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին:
«Առնվազն ԵՄ տեսանկյունից պետք է դատապարտվեն Թուրքիայի զարգացումները և ավելացվի ճնշումն այդ երկրի նկատմամբ»,- ասել է Վալստրյոմը` կատարվածը լուրջ, մտահոգիչ և անընդունելի անվանելով:
Շվեդիայի արտգործնախարարը նշել էլ, որ այս պահին Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Նա նաև հավելել է, որ իրենք շարունակելու են հետևել այդ երկրի ներսում գրանցվող զարգացումներին:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



