ԱԻՆ-ը Արարատի մարզում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր մեկ ամպ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 00.30-ից մինչև ժամը 01.17-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Սուրենավան, Երասխ և Արմաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2440 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հուլիսի 31-ին, ժամը 21.02-ից մինչև ժամը 21.43-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 18 կայանքից Լոռու մարզի Միխաելովկա, Մեդովկա, Լեջան, Գարգառ, Ագարակ, Գյուլագարակ, Կուրթան և Կողես համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2407 կրակոց:
Հուլիսի 31-ին, ժամը 18.54-ից մինչև ժամը 21.28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 45 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն, ՈՒջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 7878 կրակոց:
Հուլիսի 31-ին, ժամը 19.31-ից մինչև ժամը 20.17-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքից Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ և Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2539 կրակոց:
Հուլիսի 31-ին, ժամը 19.15-ից մինչև ժամը 20.09-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 43 կայանքից Շիրակի մարզի Ազատան, Անուշավան, Բայանդուր, Գետք, Երազգավորսկ, Կամո, Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշեն, Շիրակավան, Ողջի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Փանիկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 6437 կրակոց:
Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ից մինչև ժամը 16.31-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Քեթի համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 328 կրակոց:



