Յացենյուկը քննադատել է Ղրիմի մասին Թրամփի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ղրիմի մասին մարտահրավեր է նետում ազատ աշխարհի արժեքներին, քաղաքակրթական կարգին և միջազգային իրավունքին: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերին:
ԱՄՆ-ի հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կքննարկի Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու հարցը: Նա նաև նշել է, որ ղրիմցիները ցանկանում են Ռուսաստանի հետ լինել, այլ ոչ թե Ուկրաինայի:
«Թրամփը պետք է հետևի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների իմաստուն խորհուրդներին, ովքեր լավ են հասկանում, թե ինչ է ազատությունը, միջազգային իրավունքն ու ազատ աշխարհը: Վստահ եմ, որ նրանցից շատերը համաձայն չեն Թրամփի հետ և գիտակցում են այդ խոսքերի վտանգավորության աստիճանը»,- գրում է Յացենյուկը:



