Թուրքիայի իշխանությունները ԵՄ-ից պահանջում են անայցագրային ռեժիմ սահմանել հոկտեմբերից ոչ ուշ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան Բրյուսելից պահանջում է Եվրոպական Միության երկրների հետ անայցագրային ռեժիմ հաստատել հոկտեմբերից ոչ ուշ:
«Դա կարող է լինել հոկտեմբերի սկիզբը կամ կեսը, բայց մենք ակնկալում ենք, որ հրապարակվելու է հստակ ամսաթիվ»,-մեջբերում է ria.ru-ն թուրք պաշտոնյայի խոսքերը:
Չավուշօղլուն նախազգուշացրել է, որ անայցագրային ռեժիմը չհաստատվելու դեպքում Թուրքիան ստիպված է լինելու հրաժարվել փախստականներին իր տարածքում պահելու ծրագրի իրագործումից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԵՄ-ն ու Թուրքիան ընթացիկ տարվա մարտին պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Անկարան իր տարածքում է պահելու Մերձավոր Արևելքից եկող փախստականներին, ինչի դիմաց Բրյուսելը Թուրքիային է վճարելու մի քանի միլիարդ եվրո, ինչպես նաև անայցագրային ռեժիմ է հաստատելու այդ երկրի քաղաքացիների համար:



