Ջեռոցը մաքրելու լավագույն տարբերակը. հիանալի փայլ՝ առանց ավելորդ ջանքերի
ЛАЙФԳազօջախը շատ հաճախ է կեղտոտվում: Ստիպված ենք լինում այն շատ հաճախ մաքրել, և դա շատ ժամանակ և ջանքեր է պահանջում:
Այս մեթոդը կսովորեցնի ձեզ, թե ինչպես արագ և հեշտ մաքրել ջեռոցը:
Ջեռոցի արագ մաքրում

Ձեզ պետք կգան
- Քառորդ բաժակ խմորի փխրեցուցիչ
- 250 մլ ամոնիակ
- 1 լ տաք ջուր
- 2 ջերմադիմացկուն տարաներ
Մաքրում ենք ջեռոցի ապակին
- 1. Ջրի մեջ փխրեցուցիչ լցրեք, խառնեք, մինչև թթվասերի նման զանգված դառնա:
- 2. Քսեք այդ զանգվածն ապակու վրա:
- 3. Թողեք այդպես կես ժամ:
- 4. Լավ տրորեք կտորով կամ սպունգով:
Ապակին կզարմացնի ձեզ իր մաքրությամբ: Իսկ ձեզ թվում էր, թե դա այլևս ոչ մի բանով չեք կարող մաքրել:
Մաքրում ենք ջեռոցի ներսը
- 1. Տաքացրեք ջեռոցը մինչև 150 աստիճան:
- 2. Լցրեք տարայի մեջ տաք (եռացող) ջուր:
- 3. Մյուս տարայի մեջ լցրեք ամոնիակը:
- 4. Անջատեք ջեռոցը:
- 5. Ամոնիակը դրեք ջեռոցի ցանցի վրա, իսկ ջուրն՝ ամենաներքևում:
- 6. Փակեք ջեռոցը և գնացեք քնելու:
- 7. Հաջորդ օրը մի փոքր ամանների հեղուկ ավելացրեք ամոնիակի մեջ և դրանով մաքրեք ջեռոցի պատերը՝ սպունգով կամ ինչ-որ կոպիտ բանով:
Ահա և վերջ: Ինչպես տեսնում եք, այդքան էլ բարդ ու ծանր չէր: Ուղղակի ուշադիր եղեք, չմոռանաք օդափոխել խոհանոցը՝ ամոնիակի հոտի հետ կապված: Կարելի է նաև ամոնիակը փոխարինել սոդայով: Ջրի մեջ սոդա ավելացրեք, շիլայանման զանգվածը քսեք ջեռոցի պատերին և այդպես թողեք որոշ ժամանակ: Հետո մաքրելն ավելի հեշտ կլինի:
1
Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»
2
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
3
Это ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»
4
Кто имеет право говорить от имени народа? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



