Երեւանում կայացել է սպանված ոստիկանի հոգեհանգիստը
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Երեւանի Նոր Արեշ թաղամասում այսօր՝ հուլիսի 31-ին տեղի ունեցավ ոստիկանության ՊՊԾ գնդ 30-ամյա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգիստը։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, hոգեհանգստին ներկա էին փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանն ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ։
Ոստիկանության ղեկավարները որեւէ հարցի չեն պատասխանել։
Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, իսկ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել է այդ տեղեկությունը։
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երեւանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Ուներ երեք երեխա։





