Ամերիկուհին բանկ է թալանել՝ բանտ վերադառնալու համար
МЕЖДУНАРОДНОЕՕրեգոն բանտից ազատ արձակված ամերիկուհին Վայոմինգում բանկ է թալանել, որպեսզի դատարանն իրեն նորից բանտ ուղարկի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:
59-ամյա Լինդա Պատրիսիա Թոմփսոնը բանկից դուրս գալուց հետո դրամները թափել է փողոցում եւ սպասել ոստիկանության ժամանելուն:
Թոմփսոնն իրավապահներին պատմել է, որ ապրելու տեղ չունի, չի կարողացել սենյակ ստանալ անտունների ապաստանում, իսկ անցյալ հանգստյան օրերին Շայեն քաղաքի զբոսայգում անհայտ անձինք իրենց մարմնական լուրջ վնասվածքներ են հասցրել: Դրանից հետո կինը հասկացել է, որ չի կարող փողոցում մնալ եւ որոշել է գողություն անել:
Թոմփսոնի կալանքի հարցով լսումները նշանակված են երեքշաբթի:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



