Վովա Գասպարյանի թիկնազորի անդամը Սարի թաղում քաղաքացիների է ծեծել (տեսանյութ)
ВИДЕО
politik.am-ը գրում է.
Երեկ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում:
Ցույցի մասնակիցների վրա քաղաքացիական հագուստով անձանց հարձակումից կարճ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիական հագուստով անձիք Խորենացի փողոցից անցել էին ոստիկանական շղթան և ուղղություն վերցրել դեպի Սարի թաղ, որտեղ և տեղի էր ունեցել բախումը:
Ոստիկանական շղթան անցած քաղաքացիական հագուստով անձանց մեջ նկատվել է նաև մի անձ, որը մշտապես ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեր ունեցած տեղեկություններով նա ոստիկանապետի թիկնազորի անդամ է:
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հարց ուղղեցինք Աշոտ Ահարոնյանին: Մեր հարցը տեսնելով նա խնդրեց լուսանկարը, որից հետո Ահարոնյանը մեր հարցին չպատասխանեց:
A1plus հեռուստաընկերության այս տեսանյությում հստակորեն երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձիք ծեծում ցույցի մասնակիցներին:



