«Էս ի՞նչ է նշանակում, սեփական ժողովրդի նկատմամբ էս ի՞նչ են անում». վիրավորների հարազատները մանրամասներ են պատմում (տեսանյութ)
ВИДЕО
azatutyun.am-ը գրում է.
«Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները զայրացած քննադատում են ոստիկանների գործողությունները:
Երեկ Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից տուժած 16-ամյա Սայադ Հարությունյանի ձախ աչքը հեռացրել են: Այսօր առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այդ մասին «Ազատությանն» ասաց տղայի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը։ «Ձախ աչքը հեռացրին, բժիշկն ասաց, որ լրիվ պայթած էր, ամեն ինչ արեցին, որ գոնե պրոթեզավորեն ու մյուս աչքը պահպանեն»,- պատմեց պատանու հորեղբայրը:
Եղբոր տղայի առողջության մասին լուրերի սպասող Կարո Հարությունյանը հուզված պատմում էր, որ Սայադը կապ չի ունեցել երեկվա բախումների հետ։ Վարդենիսում ապրող երիտասարդը Երևան էր եկել՝ հորեղբորը տեսակցելու։ Սարի թաղ տանող ճանապարհով քայլելիս է եղել, երբ լուսաձայնային նռնակների պայթյունից առաջացած բեկորներն ընկել են տղայի վրա՝ «Երեխան զանգեց տղայիս, ասաց՝ շտապ արի Մասիվի հիվանդանոց․․․»:
Գետնին տապալվելուց հետո Սայադը հազիվ հասցրել է հորեղբորորդուն զանգահարել, հետո շտապօգնության մեքենայով Սարի թաղի բնակիչները նրան հասցրել են հիվանդանոց։ «Գնացի հարցրի, ասի՝ ի՞նչ ա եղել, ասին վնասվել է, հետո երեխեն ինձ պատմեց, որ ընկել ա, դուբինկով ուզեցել են ծեծեն, բայց չեն ծեծել»,- շարուանկեց Կարո Հարությունյանը:
Երեկ Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների հետ բախումներից հիվանդանոցներ տեղափոխվեցին ավելի քան 60 քաղաքացիներ, նրանցիցի մոտ 30-ը արդեն դուրս է գրվել, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, շեշտելով, թե չի կարող ասել՝ տուժածների վնասվածքներն ինչից են առաջացել։ Ըստ բժշկի, գիշերը հիվանդանոց տեղափոխվածների մոտ առկա են եղել վերջույթների, գլխի վնասվածքներ։ Դեռևս հիվանդանոցում գտնվողների վիճակը Մանուկյանը գնահատեց «կայուն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



