Համեղ և հաճելի.Կեքս խտացրած կաթով
ЛАЙФԲաղադրիչներ
- ալյուր - 240 գր
- կաթ - 200 մլ
- բուսայուղ - 200 մլ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 80 գր
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- խտացրած կաթ եփված - 0,5 տուփ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 0,5 թ/գդ
- շաքարի փոշի - վրան ցանելու համար
Պատրաստման եղանակ
- Ձվերը, շաքարավազը աղն ու վանիլինը լցնում ենք ամանի մեջ, այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու կաթը և լավ հարում։

- Ալյուրը փխրեցուցիչի հետ խառնում ենք, անցկացնում մաղով և գդալով խառնում այնքան, մինչ միասեռ զանգված ստանանք։

- Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և յուրաքանչյուրի մեջտեղում 1-ական թեյի գդալ եփած խտացրած կաթով միջուկ դնում (ավելի լավ է օգտագործել սիլիկոնե ձևամաններ, իսկ եթե ձևամանները սովորական են, լավ կլինի դրանց մեջ թղթեր դնել)։ Այնուհետև միջուկի վրա լցնում ենք 1 ճ/գդ խմորը։

- Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և կեքսերը մոտ 30 րոպե թխում՝ մինչև ոսկեգույն դառնան։ Սառած կեքսերի վրա շաքարի փոշի ենք ցանում։

- Բարի ախորժակ։

Խտացրած կաթով այս համեղ կեքսերը կարող եք պատրաստել նաև սովորական խտացրած կաթով



