Կասիլյասն ու Դել Բոսկեն արագ կարգավորեցին բոլոր խնդիրները. Ինյեստա
СПОРТԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` դարպասապահ Իկեր Կասիլյասի և ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի միջև եղած բոլոր խնդիրները կարգավորվել են:
«Սկզբում զարմացա Կասիլյասի և Դել Բոսկեի վիճաբանությունից: Սակայն նրանք արագ կարգավորեցին բոլոր խնդիրները: Նրանք բավականին երկար ժամանակ են ճանաչում միմյանց: Կարծում եմ` փոխադարձ հարգանք կա:
Իսկ վիճաբանություններն անխուսափելի են ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Երբեմն մենք չենք հասկանում միմյանց, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- ասել է Ինյեստան:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



