Պատրաստում ենք տուշոնկա տնային պայմաններում.
ЛАЙФԲաղադրիչներ
- միս տավարի - 1,5 կգ
- աղ - 1.5 թ/գդ
- պղպեղ սև հատիկավոր - 20 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 3 հատ
- ջուր - 800 մլ
Պատրաստման եղանակ
- Տավարի միսը լվանում ենք, կտրատում 3 սմ հաստությամբ կտորներով և դնում ենք բազմաեփ սարքի մեջ: Ավելացնում ենք աղը, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևները: Այս ամենից հետո զանգվածի վրա 800 մլ ջուր ենք լցնում, բազմաեփ սարքը փակում և միացնում շոգեխաշման ռեժիմը՝ 3 ժամ 30 րոպե:

- Ծրագիրն ավարտվելուց հետո միսը հանում ենք և դնում մաքուր ստերիլ ապակյա տարաների մեջ, վրան արգանակ ենք լցնում և կափարիչով ծածկում: Տուշոնկան պահում ենք սառնարանում:

- Ահա և վերջ:

Այսպիսով, բազմաեփ սարքի մեջ տուշոնկա պատրաստելը խնդիր չէ, միայն թե շոգեխաշելու ժամանակը նշված է 800 վատտ հզորությամբ բազմաեփ սարքի հաշվարկով



