Ժառանգությունը դատապարտում է իշխանությանը
ПОЛИТИКА«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը:
Սրա վերաբերյալ կուսակցությունը հետեւյալ հայտարարությունն է տարածել.
«Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական եւ հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաեւ ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները` հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսեւորվեց բանակցությունների հրավիրված եւ հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաեւ նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեծվել է, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի եւ մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ:
Վերջապես, հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ:
Բերման ենթարկվածների թվում են եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Նախախորհրդարանի եւ Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ:
Ինչպես հայտնում են կուսակցության մամլո-ծառայությունից, «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է գործող դե ֆակտո իշխանություններից անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր եւ դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ապաեւ վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով:
Վերջիններս պահանջում են վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին եւ պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ եւ բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ձեւավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կանցկացնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին:
Այս հայտարարությամբ նրանք կոչ են անում համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների եւ թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը:
Միաժամանակ կոչ են անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին:
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Западный «сегмент» объединится: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»



