Կրիշտիանու Ռոնալդուն և խառը մարտարվեստի վարպետ Կոնոր ՄկԳրեգորը ցուցադրել են իրենց մկանոտ մարմինները
ЛАЙФՖուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարյուրավոր ժամեր է ծախսում մարզասրահներում՝ իդեալական արտաքին տեսք ունենալու համար: Ավելին, հիմա նա այնքան վստահ է իր արտաքին տեսքով և մկանոտ մարմնով, որ նույնիսկ փորձում է համեմատվել խառը մարտարվեստի վարպետ Կոնոր ՄկԳրեգորի հետ:
31-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը իր Ինսթագրամի էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ նա և 28-ամյաԿոնորը ցուցադրում են իրենց մկանոտ մարմինները:
Իսկ մեկ այլ լուսանկարում Կրիշտիանուն և Կոնորը կանգնած են մարտական դիրքում և կարծես պատրաստ են կռվելու: Ինչպես նրանց սոցիալական կայքերի մեկնաբանություններն են ապացուցում, նրանք ընկերներ են, և ուղղակի մարզվել են միասին:
Ֆուտբոլիստը հասցրել է նաև հանդիպել Ջեյսոն Սթեթհամին, ով նույնպես մարզիկ է, և բացի այդ նաև դերասան, ով ողջ աշխարհին հայտնի է իր մարտաֆիլմերով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



