Հիշու՞մ եք սառցե դույլի մարտահրավերը. պարզվում է՝ այն տվել է իր օգուտը
ВИДЕОՊարզվում է՝ համացանցը կարող է նաև օգտակար լինել:
2014 թվականի ամռանը գրեթե բոլորը տարվել էին սառցե դույլի մարտահրավերով սկսած հայտնի հոլիվուդյան աստղերից և նախագահներից մինչև հասարակ քաղաքացիներ: Սառցե դույլի մարտահրավերի հիմնական նպատակը միմյանց վրա սառը ջուր լցնելը և արդյունքում կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի մասին ուսումնասիրություններ անելու համար գումար հավաքելն էր:
Ինչպես տեղեկացնում է ԿԱՍ-ի ասոցացիան՝ սառցե դույլի մարտահրավերը բերել է նոր հետաքրքիր բացահայտման: Ուսումնասիրության արդյունքում գիտնականները գտել են մի կարևոր գեն, որը կոչվում է NEK1: Վերջինս կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի առաջացման հիմնական գենն է:
Բացահայտումն արվել է Project MinE-ի կողմից, որը ներառել է մոտ 11 երկիր և 80 հետազոտողներ:
Այնուամենայնիվ The New York Times-ը տեղեկացնում է, որ թեև գիտնականները գտել են այդ գենը, դեռ հիվանդության բուժումը պարզ չէ:
«NEK1-ի հայտնաբերումը շատ կարևոր քայլ էր: Արդեն մենք գտել ենք այդ հիվանդության հետ կապված մոտ 30 գեն,» - ասում է ԿԱՍ-ի ասոցիացիայի հաղորդակցության և զարգացման գործադիր փոխնախագահ Բրայան Ֆրեդերիկը:
Այնուամենայնիվ, սա կրկին լավ լուր է: Հետազոտողները ճիշտ ուղու վրա են և միգուցե շուտով նաև կգտնեն հիվանդության բուժումը:
Իսկ առայժմ կարող ենք վերհիշել հայտնի աստղերի սառցե դույլի մարտահրավերի տեսանյութերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



