Լիոնել Մեսսին շիկահեր է դարձել, իսկ հանրությունը դեռևս չի հարմարվել դրան
ЛАЙФՎերջերս Լիոնել Մեսսին զարմացրել է իր երկրպագուներին իր մազերի նոր գույնով: Այնուամենայնիվ, Մեսսին առաջին ֆուտբոլիստը չէ, որ զարմացրել է հանրությանը մազերի նոր գույնով:
Մեսսիի կին Անտոնելլա Ռոկուցոն առաջինն էր, որ իր ամուսնու լուսանկարը հրապարակեց՝ նոր ոճում:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ֆուտբոլիստ Ջեյմս Ռոդրիգեսը նույնպես փոխել էր իր մազերի գույնը և կրկին մեծ խառնաշփոթ առաջացրել համացանցում: Այնուամենայնիվ Ռոդրիգեսը որոշ ժամանակ անց կրկին վերադարձավ իր մազերի բնական գույնին:
Ֆուտբոլիստների նման կտրուկ ոճային փոփոխությունը Թվիթեր սոցիալական կայքում բազմաթիվ զվարճալի մեկնաբանությունների պատճառ է դարձել: Մեկնաբանություններից մեկը հետևյալն էր. «Արդյո՞ք կան ավելի վատ մազեր քան իմը: Իհարկե կան. դրանք Լեոնել Մեսսիի մազերն են:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



