Մայլի Սայրուսն ամուսնացե՞լ է
ЛАЙФԼուրեր են տարածվել, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսֆորտը ամուսնացել են: Այդ լուրերի տարածման պատճառ է դարձել Մայլի Սայրուսի՝ համացանցում տեղադրած լուսանկարը, որտեղ երգչուհին իր նշանադրության մատանու փոխարեն արդեն իր մատնեմատին կրում էր ամուսնական մատանուն նման նոր մատանի:
Քանի որ այս լուսանկարը համացանցում մեծ խառնաշփոթ էր առաջացրել, լրատվական կայքերը կապ էին հաստատել Մայլիի հոր հետ, ով հերքել է այդ լուրը:
Մայլիի հայր Բիլլի Ռեյ Սայրուսն ասել է, որ Մայլին և Լիամը չեն պատրաստվում ամուսնանալ այս ամռանը, իսկ ապագա ամուսնության մասին հանրությունն անպայման կիմանա:
Բիլի Ռեյ Սայրուսը սակայն հաստատեց, որ Մայլին և Լիամը շատ երջանիկ են միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



