Ֆիլիպիններում 5 մարդ թայֆունի զոհ է դարձել
ВИДЕОՖիլիպինների հյուսիսային մասում 5 մարդ «Ինենգ» թայֆունի (միջազգային դասակարգմամբ՝ «Գոնի») զոհ է դարձել, եւս 4 մարդ վիրավորվել է, իսկ երկու մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհուրդը (NDRRMC):
Թայֆունը կարող է ջրհեղեղներ ու սողանքներ առաջացնել Պանգասինան, Սամբալես եւ Բատաան նահանգներում, ասված է NDRRMC-ի վերջին հաղորդագրությունում: Դրա հետ կապված ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել մոտ 1,4 հազար մարդ:
Ֆիլիպինցի օդերեւութաբանների տվյալներով, այսօր՝ օգոստոսի 22-ի առավոտյան «օկո» թայֆունը, որն իր հետ բերում է մինչեւ 205 կմ/ժամ արագության հասնող քամիներ, գտնվել է Կալայան քաղաքից 140 կմ հեռավորության վրա եւ շարժվել է դեպի հյուսիս-արեւմուտք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Որոշ նահանգներում չեղյալ են հայտարարվել դպրոցների դասերն ու ավիաչվերթները:



