ԹԵՍՏ. Պարզեք, թէ ինչ են ասում գույները Ձեր անհատականության մասին
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Գույները կարող են շատ բաներ ասել մեր անհատականության մասին։ Գունային թեստերը արդեն երկար ժամանակ է տարածված են ամբողջ աշխարհում և բավականին արդյունավետ են։ Տեսեք թէ ինչ են ասում գույները Ձեր անհատականության մասին։
Նարջնագույն

Եթե ընտրել էք նարնջագույն տերևը, ապա դուք ջեր, օպտիմիստ և էքստրովերտ անհատականության տեր անձնավորություն էք։ Դուք ինքնավստահ էք և մարդիկ հեշտությամբ համաձայնվում են ձեզ հետ։ Դուք ավելի շատ հաստատակամ էք քան ագրեսիվ և մշտապես ձգտում էք շբման։ Շատ հաճախ այնպես է ստացվում, որ մեծ շրջապատում դուք էք լինում գլխավոր անձը կամ անձնացից մեկը։
Կարմիր

Դուք էքստորվերտ, օպտիմիստ, խիզախ և ինքնավստահ անձնավորություն էք։ Դուք չափազանց ակտիվ էք և ավելի շատ գործում էք, քան խոսում։ Սեքսը ձեր համար չափազանց կարևոր է և դուք ունեք ուժեղ բնազդներ։ Դուք սիրում էք ուշադրության կենտրոնում լինել և պոզիտիվ լիցքեր էք հաղորդում Ձեզ շրջապատող անձնաց։
Կանաչ

Դուք սառը դատող մարդ էք։ Սիրում էք բնությունը, հավասարակշռված և կայուն էք։ Դուք առանձնանում էք Ձեր բարիությամբ և առատաձեռնությամբ։ Մարդիկ հաճախ դիմում են Ձեզ, քանի որ դուք կարողանում էք հանգիստ լինել լարված իրավիճակներում և ավելի շատ մնացածի մասին էք մտածում, քան թէ Ձեր։
Սև

Ձեզ համար հզորությունը և հեղինակությունը չափազանց մեծ նշանակությունը ունեն։ Լինելով ուժեղ կամքի տեր, անկախ և նպատակասլաց անձնավորություն, դուք սիրում էք ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Սակայն ձեր կյանքը կարող է չափազանց սև երանգավորվել, այդ պատճառով պետք է ստիպեք ձեզ ավելի շատ զվարճանալ։
Շագանակագույն

Դուք ազնիվ և սառը դատող մարդ էք։ Դուք կյանքում մշտապես կայում էք և մեծ ինքնավստահություն ունեք։ Ձեզ հետ հեշտ է ընկերանալ և. դուք բարի և անկեղծ էք։ Պատասխանատվության զգացումը չափազանց լավ է զարգացեծ Ձեզ մոտ և յուրաքանչյուր գործի նայում էք լրջորեն։
Սպիտակ

Դուք չափազանկ կոկիկ և անբիծ արտաքին ունեք։ Ձեր հիմնական հատկանիշները Ձեր մաքրասիրությունն ու մաքրությունն են և շատ հաճախ նույնպիսի մաքրություն էք պահանջում մյուս մարդկանցից։ Դուք կազմակերպված էք, լավատես, հավասարակշռված և խելացի։
Դեղին

Դուք մշտապես բոլորից ուրախ էք։ Դուք զվարճալի էք և Ձեզ հետ շատ հաճելի է ժամանակ անցկացնել։ Դուք մշտապես կրեատիվ մտքեր էք ունենում, սակայն հասարակությունը միշտ չէ որ հասկանում է Ձեզ։ Դուք հիմանականում վերլուծում էք իրավիճակները և ճիշտ որոշումներ կայացնում։
Կապույտ

Դուք պահպանողական, հուսալի և վստահելի անձնավորություն էք։ Դուք քչերի հետ էք շբվում և մշտապես զգուշանում էք մարդկանցից, սակայն ձեր մտերիմներին վստահում էք անվերապահորեն։ Դուք մշտապես վերլուծում էք իրավիճակները և չէք գործում պահի ազդեցության տակ։ Դուք խելացի և անկեղծ էք և մշտապես մտածում էք որևէ բան ասելուց կամ անելուց առաջ։ Հաճախ նախընտրում էք միայնությունը, որպեսզի կարողանաք վերլուծել կատարված իրադարձությունները և գտնել յուրաքանչյուր բանի բացատրությունը։



