Հոգեբանական խորհուրդներ՝ կյանքն ավելի հեշտ դարձնելու համար
ЛАЙФ-
Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին ձեր կարծիքը համոզել, ասեք, որ դա ձեր ծնողներն են ասել:

Մարդիկ հավատում են «հավաստի» աղբյուրների:
-
(3) Հաղթեք թուղթ-մկրատ-քար խաղում՝ ձեր հակառակորդին խաղը սկսելուց առաջ հարց տալով:
Դուք այդպես կթուլացնեք ձեր հակառակորդի կենտրոնացվածությունը և նա ավելի լարվելով առաջինը «մկրատով» կխաղա:

-
(4) Մարդիկ ձեզ ավելի շատ կհավատան, եթե խոսելու ժամանակ գլխով անեք:
Գլխով անելը դրական խթանիչ է, որ օգնում է, որ ձեր զրուցակիցները նույնպես ձեզ գլխով անեն և համաձայնվեն ձեզ հետ:
-
(5) Ամբոխի մեջ ձեր ճանապարհը բացեք ուղղակի առաջ նայելով և նպատակաուղղված քայլելով:
Վստահ քայլելով և մարդկանց դեմքերին չնայելով՝ դուք ավելի հեշտությամբ կհասնեք ձեր նպատակակետին:
-
(6) Ազատվեք ձեզ հոգնեցրած երգից միայն դրա վերջին բառերը հիշելով:

Օգտագործեք Զիգարնիկի էֆեկտը, այսինքն, ինչպես գիտեք մեր ուղեղը հիմնականում հիշում է երգի մի հատվածը և, հետևաբար, մենք կարող ենք մեզ ստիպել հիշել միայն երգի վերջին հատվածը:
-
(9) Դուք կարծում եք, որ ձեզ հետևու՞մ են: Ուղղակի հորանջեք և ձեր շուրջը նայեք:
Եթե ձեզ ինչ-որ մեկը նայում է այդ պահին, նա նույնպես կհորանջի:
-
(10) Եթե փորձում եք ապացուցել, որ դուք լսում եք ձեր դիմացինին, ուղղակի փորձեք վերապատմել այն, ինչ ձեր զրուցակին է ասում, սակայն պետք չէ չափն անցնել և կրկնել ամեն ինչ:
Մարդիկ կմտածեն, որ դուք շատ ուշադիր եք և ձեզ հետաքրքրում է զրույցի թեման:
-
(11) Մի խնդրեք ձեր ընկերոջը պայուսակը բռնել. ուղղակի դա նրա ձեռքը դրեք զրույցի ժամանակ:
Մեծամասնությունը չի էլ նկատի, որ դուք նրանց պայուսակ կամ նույնիսկ ինչ-որ ծանր բան եք տվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



