Չարենցի փողոցում «Նիսսան»-ը բախվել է միանգամից 3 մեքենաների. Վարորդին հասցրել են հիվանդանոց
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցում` ոստիկանության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 9329 15 JO համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «ԳԱԶել» մակնիշի 002 OF61 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՍ 185 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 32 ՏՍ 458 համարանիշի ավտոմեքենաներին:
Փրկարարները «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 29-ամյա Մ. Բ.-ին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մ. Բ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:



