Ուկրաինացի զինվորականներն անցնում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին
ОБЩЕСТВОՈւկրաինայի իշխանությունները հաստատել են այդ երկրի պաշտպանության նախարարության երկու ռազմական ստանդարտները` ՆԱՏՕ-ի համապատասխան STANAG 2920, STANAG 4296 ստանդարտների հիման վրա:
«Գազետա» -ն հայտնում է, որ նշված ստանդարտների հաստատումը հետագայում Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա գնումներ կատարել և ապահովել երկրի զինծառայողներին պաշտպանության և հանդերձանքի որակյալ միջոցներով, մասնավորապես `պաշտպանիչ ակնոցներով, զրահաբաճկոններով, սաղավարտներով և այլն:
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Յուրի Գուսևն ասել է, որ սա շատ կարևոր քայլ է, որը առաջնահերթ կարևորություն ունի հակաահաբեկչական գործողություններին մասնակից անձնակազմի համար:
Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև Ուկրաինայի պաշտպանության ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ երկրների փորձի ավելի ինտենսիվ կիրառման անհրաժեշտությունը:



