Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման քայլերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք այսօր քննարկել ենք այն, ինչ պահանջվում է անել, որպեսզի այդ պայմանավորվածությունն արդեն սկսի աշխատել գործնականում մեր Օդատիեզերական ուժերի, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի եւ նրանց ղեկավարած կոալիցիայի գործողությունների տեսքով»,– ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ եթե կյանքի կոչվեն Մոսկվայում բանակցությունների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի ապահովել նորմալ ընդդիմադիրներին ԻՊ–ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից տարբերակելը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



