Ереван, 19.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաստեր միջնադարյան Եվրոպայի հիգիենայի մասին, որոնք Ձեզ շոկի կենթարկեն

ФОТО
Մինչև 19-րդ դարը Եվրոպայում սարսափելի վայրիություն էր տիրում։ Մոռացեք այն մասին, ինչ տեսել եք ֆիլմերում ու կարդացել եք պատմավեպերում։ Իրականությունը շատ ավելի... բուրումնավետ է։ Ընդ որում, դա ոչ միայն վաղ միջնադարին է վերաբերվում։ Անձնական հիգիենայի հարցերում շատ բան չէր փոխվել նաև Վերածննդի դարաշրջանում։
средневековье
Ի դեպ, որքան էլ դա տխուր հնչի, բայց Եվրոպայի այս բացասական կողմերից շատերի անմիջական պատասխանատուն Եկեղեցին էր ու հատկապես՝ Կաթոլիկ եկեղեցին։
средневековье

Անտիկ աշխարհում հիգիենիկ պրոցեդուրաները համարվում էին գլխավոր հաճույքներից մեկը։ Բավական է հիշել միայն հունական բաղնիքների մասին։ Քրիստոնեության հաղթանակից առաջ միայն Հռոմում 1000-ից ավել բաղնիքներ էին գործում, իսկ քրիստոնյաներն առաջին բաներից մեկը, որ արեցին, այդ բաղնիքները փակելն էր։

Այն ժամանակվա մարդիկ կասկածամտությամբ էին վերաբերվում մարմնի լվացմանը, քանի որ մերկությունը մեղք էր, բացի դրանից՝ կարող էին մրսել։ Տաք լոգանքն էլ թանկ հաճույք էր ու ոչ բոլորին հասու։

средневековье
Իսպանիայի Իզաբելլա Կաստիլիացի թագուհին (15-րդ դարի վերջ) խոստովանել է, որ իր ողջ կյանքի ընթացքում լողացել է 2 անգամ՝ ծնվելուց հետո և ամուսնանալու նախօրեին։
Ֆրանսիացի արքաներից մեկի դուստրը մահացավ ոջլոտությունից։ Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը մահացել է դիզենտերիայից, իսկ Կլիմենտ 7-րդը՝ քոսից (ինչպես Ֆիլիպ 2-րդ արքան)։ Դուքս Նորֆոլկը հրաժարվում էր լողանալ կրոնական հողի վրա, նրա մարմինը պատվեց բորբոքված վերքերով, ու այդ ժամանակ միայն նրա ծառաները սպասեցին, մինչև նա ուշագնացության աստիճանի հասնի, ու նոր միայն լվացին նրա մարմինը։
Լյուդովիկոս 14-րդի պալատում գտնվող ռուս դեսպանները նամակներում գրում էին, որ Ֆրանսիայի ամենազոր արքայից շան հոտ է գալիս, իսկ հենց ռուսներին Եվրոպայում համարում էին այլասերված, քանի որ ռուսները առնվազն ամիսը մեկ անգամ գնում էին բաղնիք։
15-16-րդ դարերում հարուստ եվրոպացիները լողանում էին գոնե կես տարին մեկ անգամ, իսկ 17-18-րդ դարերում նրանք ընդհանրապես հրաժարվեցին լոգանքից։ Երբեմն նրանք անում էին դա, բայց զուտ բուժական նկատառումներով։ Այս պրոցեդուրային մանրակրկիտ պատրաստվում էին ու նախօրեին հոգնա էին անում։ Լյուդովիկոս 14-րդ արքան իր կյանքում 2 անգամ է լողացել ու այն էլ՝ միայն բժիշկների հորդորով։ Լողանալն այն աստիճան էր սարսափեցրել արքային, որ նա երդվել էր այլևս երբեք չդիմել ջրային պրոցեդուրաների։
средневековье
Քրիստոնյա քարոզիչները կոչ էին անում բառիս բուն իմաստով ցնցոտիներ կրել ու երբեք չլողանալ, քանի որ հենց այս կերպ էին պատկերացնում հոգու մաքրվելը։ Լողանալ չէր կարելի նաև այն պատճառով, որ այդ կերպ մարմնից լվացվում էր նաև սուրբ ջուրը, որի մեջ ընկղմում էին մարդուն մկրտության ժամանակ։
Արդյունքում, մարդիկ տարիներով չէին լողանում, և բանը հասել էր նրան, որ կեղտն ու ոջիլները համարվում էին սրբության նշան։ Հոգևորականներն ու քույրերը համապատասխան օրինակ էին ծառայում հավատացյալներին, թե ինչպես է պետք հավատարիմ լինել Աստծոն։
Մաքրությանը նայում էին զզվանքով, իսկ տզերին անվանում էին «Աստծո մարգարիտներ»։ Ինչպես արական, այնպես էլ իգական սեռի սրբերը հատկապես հպարտանում էին նրանով, որ ջուրը երբեք չի դիպել իրենց ոտքերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ստիպված են եղել լողալով անցնել գետը։
Մարդիկ այնքան էին հետ սովորել ջրային պրոցեդուրաներին, որ բժիշկ Բիլցը բժշկության իր դասագրքում 19-րդ դարի վերջում համոզում էր մարդկանց լողանալ՝ խոստանալով, որ 5-6 անգամ լոգանք ընդունելուց հետո արդեն սովորում ես ջրին, բայց նրան քչերն էին հավատում։
средневековье
Օծանելիքները կարևոր եվրոպական հայտնագործություն էին, որոնք ի հայտ եկան որպես բաղնիքների բացակայության ռեակցիոն հետևանք։ Ֆրանսիական հռչակավոր պարֆյումերիայի առաջնային խնդիրը միակն էր՝ կայուն բուրմունքներով քողարկել այն սարսափելի գարշահոտությունը, որը գալիս էր մարդկանց անլվա մարմիններից։
Ֆրանսիայի Արև արքան, մի անգամ վատ տրամադրությամբ արթնանալով (ինչը հաճախ էր լինում՝ հաշվի առնելով, որ նա տառապում էր անքնությունից՝ իր մարմնի վրա բնակվող տիզերի պատճառով), հրահանգեց բոլոր պալատականներին օծանելիք օգտագործել։
Ի սկզբանե այդ բուրումնավետ լուծույթները միանգամայն բնական էին։ Միջնադարյան Եվրոպայի տիկնայք, քաջատեղյակ լինելով մարմնի բնական հոտի գրգռիչ ազդեցության մասին, իրենց պարանոցի ու ականջների վրայի մաշկին քսում էին իրենց բնական «հյութերը»՝ հույս ունենալով գրավել ցանկալի կերպարի ուշադրությունը։
средневековье
Քրիստոնեության գալուց հետո եվրոպացիների հետագա սերունդները պարզապես մոռացան զուգարանների մասին 1500 տարով՝ անցնելով գիշերային տարաներին։ Մոռացված կոյուղու դերը կատարում էին փողոցի եզրերով գնացող ջրափոսերը, որոնցով հոսում էին գարշահոտ հոսանքներ։
Անտիկ աշխարհի քաղաքակրթության բարիքների մասին մոռացած մարդիկ իրենց բնական կարիքները հոգում էին, որտեղ պատահի, այդ թվում նաև՝ ամրոցի ու պալատի կենտրոնական աստիճաններին։ Ֆրանսիական թագավորական արքունիքը պարբերաբար տեղափոխվում էր մի ամրոցից մյուսը, քանի որ շնչելու օդ չէր մնում, որովհետև գիշերային տարաները մնում էին անկողինների տակ օրեր շարունակ։
Երբ Ֆրանսիայի Լյուդովիկոս 9-րդ արքայի (13-րդ դար) գլխին կղանք թափվեց, մինչ նա անցնում էր ինչ-որ մեկի պատուհանի տակով, նա օրենք ընդունեց, համաձայն որի՝ Փարիզի բնակիչները կարող էին իրենց օրգանիզմի գործունեության արդյունքները պատուհաններից դուրս թափել միայն այն բանից հետո, երբ երեք անգամ կբղավեն. «Զգուշացի՛ր»։
Մոտավորապես 17-րդ դարում հենց պատուհաններից թափվող կղանքից պաշտպանվելու համար էլ ստեղծվեցին լայնեզր գլխարկները։
средневековье
Ի դեպ, ի սկզբանե ռեվերանսն ուներ միայն մեկ գերնպատակ՝ հնարավորինս հեռացնել բուրումնավետ գլխարկը տիկնոջ զգայուն քթից։
Ֆրանսիայի արքաների նստավայրում՝ Լուվրում, գոյություն չուներ ոչ մի զուգարան։ Բնական կարիքները հոգում էին բակում, աստիճանների վրա և պատշգամբներում։ Երբ պալատի հյուրերը, պալատականներն ու արքաները բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն էին զգում, պարզապես նստում էին պատուհանագոգերի վրա՝ հետույքը դուրս հանելով, կամ էլ նրանց բերում էին հատուկ տարաներ, որոնց պարունակությունը հետո դուրս էր թափվում պալատի հետնամուտքի մոտ։
Նույն վիճակն էլ տիրում էր Վերսալում, օրինակ, հենց Լյուդովիկոս 14-րդի օրոք, ում իշանության տարիների կենցաղի մասին շատ լավ հայտնի է դուքս Սեն Սիմոնի հիշողություններից։ Պալատական կանայք կարող էին հենց խոսակցության ընթացքում ու նույնիսկ պատարագների ժամանակ կքանստել անկյունում ու իրենց կարիքները հոգալ։ Արև արքան, ինչպես բոլոր այլ ֆրանսիական արքաները, թույլ էր տալիս պալատականներին բնական կարիքները հոգալու համար օգտագործել Վերսալի և այլ պալատների բոլոր անկյունները։
средневековье
Միջնադարում սննդի որակն այնպիսին էր, որ մարդկանց մոտ փորլուծությունը մշտական բնույթ էր կրում։ Հենց դրանով էլ բացատրվում է այդ ժամանակաշրջանում նորաձև համարվող տղամարդկանց պանտալոն-տաբատների գոյության փաստը, որոնք, ըստ էության, բաղկացած էին ուղղահայաց ժապավենների մի քանի շերտերից։
Հավանաբար նույն պատճառն էլ թաքնված է լայն ու փարթամ շրջազգեստներ կրելու փարիզյան նորաձևության հիմքում։ Ի դեպ, այդ լայն շրջազգեստները մեկ այլ հիգիենիկ նպատակ էլ ունեին․ դրա տակ թաքցնում էին փոքրիկ շնիկի, որը կոչված էր պաշտպանել տիրուհուն տիզերից՝ իր վրա վերցնելով դրանք։
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank