ԱՄՆ–ում շոգից 6 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ արեւելյան եւ կենտրոնական հատվածում շոգից 6 մարդ է մահացել, հայտնում է CNN–ը՝ վկայակոչելով երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ֆինիքս քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Արիզոնայի նահանգում 12-ամյա դեռահասը զոհվել է ջերմային հարվածից։ Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է եղել։
Եվս 5 տարեց մարդ մահացել է Միչիգանի նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Այս մասին հեռուստաընկերությանն ասել է Ռոզվիլ քաղաքի ոստիկանապետ Ջեյմս Բեռլինը։
Դեթրոյթի հրշեջ ծառայության աշխատակիցներն օգնում են տեղաբնակներին շոգի դեմ պայքարում։ Նրանք ջուր են բաժանում եւ մարդկանց տեղափոխում են հատուկ մեքենաներով, որոնց մեջ օդորակիչներ կան։
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



