ՏԻՄ ընտրություններ կլինեն նաեւ հոկտեմբերին
ПОЛИТИКАՀոկտեմբերի 2-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակվել Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:
Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին էլ ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ թեկնածուների առաջադրումը կկայանա օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ ժամը 18-ը: Գրանցման համար էլ տրվել է հինգ օր՝ սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածը:
Ըստ կայքի՝ թեկնածուներն իրենց նախընտրական քարոզչությունը կկարողանան իրականացնել երկու շաբաթից մի փոքր ավելի՝ սեպտեմբերի 14-30-ը ընկած ժամանակահատվածում՝ մինչեւ ժամը 24.00-ն: Դե, իսկ ինքնաբացարկի մասին դիմումներն էլ կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 22-ը՝ ժամը 18.00-ն:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



