Գերմանիան սկսել է ներգաղթյալներին հմտություններ սովորեցնել Սիրիան վերականգնելու համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացի զինվորականները պիլոտային ծրագրի շրջանակներում հարյուրավոր սիրիացի փախստականների պատրաստում են ապագայում իրենց երկրի վերականգնման աշխատանքների կատարման համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտարարել է ֆոն դեր Լյաենը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում, ծրագրի նպատակը ներգաղթյալների մի շարք քաղաքացիական մասնագիտություններ սովորեցնելն է, որոնց մեջ են մտնում տեխնոլոգիաները, բժշկությունը, լոգիստիկան: Փախստականները կարող են հանձնարարություններ կատարել գերմանական բանակի համար, սակայն նրանք իրավունք չունեն ծառայել:
«Գաղափարն այն է, որ մի օր նրանք կվերադառնան Սիրիա և կօգնեն երկրի վերականգնմանը»,- նշել է նա:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



