Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Մարդու ունեցած բոլոր հիվանդությունների մասին կարելի է իմանալ նրա ձեռքերին նայելով (լուսանկար)

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Ուշադիր նայեք Ձեր ձեռքերին ու կկարողանաք պարզել, թե ինչ առողջական խնդիրներ ունեք իրականում։

Ձեռքերն ամեն տեսակի տեղեկատվության շտեմարան են. դրանցով, ասես գրքով, կարելի է իմանալ ամեն ինչ ոչ միայն մարդու անցյալի ու ապագայի, նրա հակումների ու բնավորության, այլև նրա առողջական վիճակի մասին, այնպես որ՝ ոչ մի միստիկա, պարզապես նայեք Ձեր ձեռքերին։
Կարմրած ափերը վկայում են լյարդի տոքսիկ թունավորման մասին. հնարավոր է, որ հեպատիտ ու հեպատոզ ունենաք։ «Մարմարյա» նախշ հիշեցնող ափերի պատկերը վկայում են նյարդային համակարգի վեգետատիվ համակարգի խնդիրների մասին, իսկ եթե ափերի մաշկը դեղնավուն երանգ է ստացել, ապա անպայման ստուգեք Ձեր լյարդն ու լեղապարկը՝ հեպատիտի, լեղաքարային հիվանդության, լեղային ուղիների խափանման, խոլանգիտի ու խոլեցեստիտի առկայությունից խուսսափելու և հարկ եղած դեպքում բուժելու համար։
Արմունկի հետևի մասի շագանակագույն կետերը վկայում են ոչ միայն ծերացման մասին (տարիքի հետ խաթարվում է մաշկի պիգմենտային երանգավորումը, ինչը հիմնականում հատուկ է տարեց մարդկանց), այլև այն մասին, որ Դուք լեղապարկի խնդիրներ ունեք։
Արմունկի ու հատկապես ափերի մաշկի շերտավոր պլոկման պարագայում կարող եք գործ ունենալ А և D վիտամինների պակասի հետ։ Եթե ափի մաշկը մեծ շերտերով է պլոկվում, ապա անպայման դիմեք մաշկաբանի, որովհետև Ձեր ձեռքերը սնկային հիվանդություն ունեն։

Ձեռքերի ջերմությունը մարդու վիճակի ջերմաչափն է

  • Սառը ձեռքերը արյան ծայրամասային հոսքի խաթարման մասին են վկայում։ Օրգանիզմը չի ստանում բավական քանակությամբ նիկոտինային թթու, հետևաբար՝ պետք է հոգ տանեք, որպեսզի լրացնեք այդ պակասը վիտամինային միջոցներով, ինչպես նաև Ձեր կերակրացանկում ավելացնեք այնպիսի սնունդ, որը հարուստ է նիկոտինային թթվով. կաթնամթերք, միս, ձուկ, սունկ, հնդկաձավար, լոբի ու կաղամբ։
  • Եթե Ձեր ձեռքերն այրվում են, ապա դա վկայում է այն մասին, որ Ձեր լյարդը չի կարողանում ինտոքսիկացիայի հախից գալ, որը կարող է առաջ գալ դեղերի, ալկոհոլի ու քիմիական նյութերի չարաշահման դեպքում։
  • Երբ Ձեր ափերի միջով դող է անցնում, դա բնութագրվում է որպես էնդոկրինային համակարգի խնդիր։
  • Խոնավ ձեռքերը ևս վկայում են էնդոկրինային խաթարումների մասին։ Հնարավոր է, որ դա լինի նաև վահանագեղձի հիպերֆունկցիայի հետևանք, իսկ չոր ափերն ու դրանց սփրթնած մաշկը խոսում են վահանագեղձի հիպոֆունկցիայի մասին։
  • Մատների ծայրերին հայտնվող կետերը ևս ահազանգ են։ Եթե մարդու մոտ հաճախ են թմրում ճկույթները, ապա նա պետք է դիմի սրտաբանի, քանի որ դա վկայում է սրտանոթային խնդիրների առկայության մասին։ Բութ մատերի թմրածությունն էլ վկայում է շնչառական համակարգի խնդիրների մասին։
  • Եթե մատների վերին ֆալանգի մաշկի վրա հայտնվում են ուղղահայաց ծալքեր, որոնք կնճիռներ են հիշեցնում, ապա ուշադրություն դարձրեք Ձեր էնդոկրինային համակարգին, որովհետև Դուք հավանաբար հիպոթիրեոզ կամ էլ անգամ շաքարախտ ունեք։
  • Եթե մատների ծայրերն ալ կարմիր են դարձել, ժամանակն է զբաղվելու Ձեր մարսողական համակարգով։ Մուգ կարմիր ու նույնիսկ մանուշակագույն երանգի առկայության դեպքում պետք է ստուգել երիկամներն ու լյարդը։ Վեներայի թմբերի (այսպես են խիրոմանտներն անվանում բութ մատի տակ գտնվող ափի ուռուցիկ հատվածը) վրա կետերի ի հայտ գալու դեպքում հավանաբար գործ ունեք ազդանշանների հետ, որոնք հուշում են, որ սեռական օրգանների հետ խնդիրներ ունեք։
  • Աջ ցուցամատերի մասում ի հայտ եկած քորը վկայում է հաստ աղիքի հետ ունեցած խնդիրների մասին։ Մաշկի չորությունը ցուցամատի հետևի մասում հաճախ վկայում է լեղապարկի խնդիրների մասին։

Հոդերի ճտճտոցը վկայում է կալցիումի պակասի մասին

Շատ հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել՝ ուշադրություն դարձնելով Ձեր հոդերի վիճակին։ Չափազանց ճկուն հոդերը, ինչպես նաև լրիվ հակառակը՝ չծալվող հոդերը, վկայում են մատների մկանների տոնուսի անկման մասին, ինչ կարող է լինել լյարդի ու լեղապարկի խնդիրների արդյունքում։
Արմունկների հոդերի ճտճտոցը վկայում է օրգանիզմում կացիումի պակասի մասին։ Մատների՝ սխալ ու հիվանդագին տեսք ունեցող հոդերն արթրոզի նշան են։ Առավել հաճախ նման փոփոխություններ առաջանում են պոդագրայով տառապող մարդկանց մոտ։
Եթե Ձեր հոդերը սկսել են հիվանդագին այտուցվել, առաջացել է կարմրություն, ապա շտապ դիմեք բժշկի, որովհետև դա պոլիարթրիտի նախանշան է։ Անանուն մատի ու ցուցամատի երկրորդ ու երրորդ ֆալանգների արանքում առկա ցավը զգուշացնում է ծնկների հոդերի վերահաս հիվանդության մասին։

Ձեռքի ձևից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդություններ են սպառնում ապագայում

Վաղուց է նկատվել, որ ոորքան ավելի լայն է ձեռքը, այնքան ավելի ամուր է առողջությունը։ Սակայն լայն ափերով ու կարճ մատներով մարդիկ հակված են արյան շրջանառության խաթարումների ու բարձր ճնշման։
Նեղ ափերով ու բարակ մատներով մարդիկ, ովքեր սփրթնած մաշկ ունեն, սովորաբար նուրբ նյարդային համակարգ ունեն, որը զգոն է ջերմաստիճանային ու մթնոլորտային ճնշման տատանումների, ժամային գոտիների, կտրուկ ձայների ու էմոցիոնալ ծանրաբեռնումների նկատմամբ։
Փոքր ափեր ունեցող մարդկանց մոտ խիստ զգայուն է վեգետատիվ նյարդային համակարգը։ Նրանց «ֆիրմային» հիվանդություններն են բրոնխիալ ասթման, ուղիղ ալիքի բորբոքումն ու հիպոտոնիան։
Մսոտ ափեր ունեցող մարդիկ առավել հաճախ տառապում են արյան շրջանառության հետ կապված խնդիրներից, որովհետև նրանց մոտ ցածր է նյութափոխանակության աստիճանը, ու հնարավոր է վահանագեղձի հիպոֆունկցիա։

Ցավի կետը վկայում է կոնկերտ օրգանի խնդիրների մասին

Համաձայն չինական բժշկության՝ ափի ամենակենտրոնում գտնվող կետը հանդիսանում է ամբողջ օրգանիզմի էներգետիկ կենտրոնը։ Եթե Դուք կտրուկ սեղմեք այն մյուս ձեռքի բութ մատով ու սուր ցավ զգաք, ապա դա կխոսի լուրջ առողջական խնդիրների մասին ու կհուշի, որ ժամանակն է լրջորեն զբաղվել Ձեր առողջականով։

Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа