Մյունխենի հրաձիգը ողբերգության օրը կտրվել էր քննությունից. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕՈւրբաթ երեկոյան Մյունխենի առևտրի կենտրոնում հրաձգություն սկսած երիտասարդը լուրջ խնդիրներ ուներ հասակակիցների հետ շփման մեջ, իսկ ողբերգության օրը կտրվել էր տեխնիկական դպրոցի քննությունից: Այդ մասին հայտնել է գերմանական Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրի:
Հարձակվողը եղել է Ալի Դավիթ Սոնբոլին, նա Գերմանիայի քաղաքացի էր, ով ծնվել էր իրանցիների ընտանիքում, հայրը տաքսու վարորդ էր աշխատում, մայրը՝ խոշոր առևտրի ցանցում: Նա ծնվել և մեծացել է Մյունխենում:
Թերթը գրում է, որ Սոնբոլին ենթարկվում էր ծաղրի թուրքական և արաբական ծագմամբ հասակակիցների կողմից: Մի քանի տարի առաջ նա գողության զոհ էր դարձել, ոստիկանություն էր դիմել ծեծից հետո: Թերթը նշում է, որ հրաձիգի մոտ ախտորոշվել էր ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշ:
Հիշեցնենք, որ Սոնբոլին կրակ էր բացել առևտրի կենտրոնի տարածքում ուրբաթ երեկոյան: Նա սպանել էր ինը մարդու, ինչից հետո ինքնասպան եղել: Դեպքի հետևանքով վիրավորվել է 35 մարդ:



