Լարսի ավտոճանապարհը հուլիսի 24-ին բաց կլինի մինչև ժամը 20.00-ն
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
-միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,
-երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
-Ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты
5
Каждый день дает такой повод: «Паст»



